«Քարտեզները գտնվում են ՌԴ գլխավnր շտաբում. պահանջվում են փոխզիջումներ». Պուտինը՝ hայ-ադրբեջանական կnնֆլիկտի մաuին

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ցուցաբերել են քաղաքական իմաստություն՝ դադարեցնելով արյունահեղությունը Ղարաբաղում։

«Այսօր անհրաժեշտ է պայմաններ ստեղծել երկարաժամկետ կարգավորման համար: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկու երկրներն էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները:

Այնուհետև տրանսպորտային երթուղիներն ու տնտեսական կապերը տարածաշրջանում կբացվեն, ինչը պայմաններ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի անվտանգության համար:

Իրավիճակը Ղարաբաղում մինչ այժմ հաջողվում է պահպանել, թեև այն առանց միջադեպերի չի անցել։ Սակայն, դժվար է պատկերացնել իդեալական ​​պատկեր այսքան տարվա թշնամությունից հետո։

Ղարաբաղի սահմանների հետ կապված իրավիճակի կարգավորումն առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ, որովհետև սահմանների քարտեզները գտնվում են ՌԴ գլխավոր շտաբում»,- ասել է Պուտինը` նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդրի լուծումը պահանջում է փոխզիջումներ:

Կարդացեք նաև

Оставьте комментарий