Լավ, ինչի հիման վրա ենք անկախացել, որ նույնիսկ մինչև հիմա մեր քարտեզը չունենք … Դավիթ Ղամբարյան

Էս ինչ անգլուխ ղեկավարություն ենք ունեցել… Խորհրդային ժամանակներում միյութենական հանրապետություն ենք համարվել, մեր սահմաններով, դրոշով ու զինանշանով: Պետք է, որ դեռ այն ժամանակ Հայաստանը իր սահմանային քարտեզն ունենար: Դրանից հետո էլ անկախ պետություն ենք դարձել…

Լավ, ինչի հիման վրա ենք անկախացել, որ նույնիսկ մինչև հիմա մեր քարտեզը չունենք, չգիտենք, թե որտեղից են սկսվում և որտեղ են վերջանում մեր սահմանները: ՀՀ իշխանությունը բռնազավթած նախագահ կոչվածները, բացի թալանից, մի թե չեն մտածել պուտիններից ու շայգուներից մեր, իսկ երկրի քարտեզները Հայաստան վերադարձնելու մասին: Ոնց կարելի է այսքան միաբջիջ ուղեղ ունենալ…

Բա ինչի համար եք այդքան ժամանակ ռուսի տակը պարկել, միայն ձեր թալանի՞, երկրի ունեցած չունեցածը ռուսին նվիրելու՞… Հիմա էլ պուտինները մատ են թափ տալիս, թե տեսեք ձեր քարտեզները մեր մոտ են, եթե ցանկանաք դուրս պրծնել ռուսական սապոկի տակից, այնպես կանենք, որ ընդհանրապես քարտեզի երես չեք տեսնի, չեք էլ իմանա երկիր եք, թե երկիր չեք…

Թու, թքեմ ձեր երեսին… Դուք, իրոք , թուրք եք Հայաստանի ներսում հայտնված: Միայն թշնամին այդպես կվերաբերվեր երկրի ու ժողովրդի հետ… Ես, որպես հայ, պահանջում եմ, որ պուտինները պատասխանեն, թե ինչ իրավունքով են պահում անկախ այլ երկրի քարտեզները, նրանք պետք է վաղուց իրենց հիմանական տերերին հանձնված լինեին։

Ուզում եմ, որ ՀՀ իշխանությունները հարց բարձրցնեն այս խայտառակ փաստի առթիվ և պարզեն, թե արդյոք ՄԱԿ ում, կամ էլ միջազգային մեկ այլ կազմակերպության գրադարաններում չկան ՀՀ տարածքային քարտեզներ, որոնց միջոցով կարելի է ճշտել մեր երկրի սահմանները…

Դավիթ Ղամբարյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий