Ռոբերտ Քոչարյանի՝ երկրի վերաբերյալ պատկերացումները խորը հիասթափություն են առաջանում յուրաքանչյուր գիտակից քաղաքացու մոտ.

Ռոբերտ Քոչարյանի՝ երկրի վերաբերյալ պատկերացումները խորը հիասթափություն են առաջանում յուրաքանչյուր գիտակից քաղաքացու մոտ: Նախկին թալանչի եւ մերժված ուժերը հիմա էլ փաթաթվել են ժողովրդի վզին՝ որպես ընդիմադիրներ: Հայաստանում պետք է ձեւավորվեր այնպիսի քաղաքական միջավայր, որտեղ նախկինները ոչ միայն վռնդված կլինեին, այլեւ չէին ունենա որեւէ քաղաքական կենսունակություն :

Այդ ինչու քաղաքական զրոյական ազդեցություն ունեցող քաղաքական ֆիգուրը կարողացավ վերակենդանանալ, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն գալ քաղաքական դաշտ եւ հայտ ներկայացնել լինելու հաջորդ իշխանությունը։ Սա ոչ թե ծիծաղել է, սա արդեն ողբերգություն է։

Եվ այն մարդը, ով տաս տարի ղեկավարել է մեր երկիրը, այսօր պատասխանում է, թե չգիտի այն հարցի պատասխանը, թե Հայաստանը ինչպիսի վարքագիծ պետք է ունենա Ռուսատանի եւ Բելառուսի հետ միության անդամակցությանը։ Քոչարյանի համար Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը բացարձակ արժեքներ չեն։ Եվ հարց է ծագում, թե ինչպես է երկրորդ նախագահը հավակնում կրկին անգամ գալ իշխանության։ Խորհելու բան է …

Կարդացեք նաև

Оставьте комментарий