Ռեգինա Պռազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Գարիկ Մարտիրոսյանը վերջերս տված Հարցազրույցներից մեկի ժամանակ ասում է, որ համաձայն չէ Սովետական Միության փլուզման հետ և դա միայն փաստաթղթով է այդպես, իսկ իր գլխի մեջ հայերը և ռուսները շարունակում են ապրել մեկ ընդհանուր, մեծ հասարակության մեջ։

Շարունակելով իր խոսքը, որի ժամանակ լրագրողուհին հազիվ է ծիծաղը զսպում՝ հայտնի հումորիստ-հաղորդավար Մարտիրոսյանն ասում է, որ հայերը ռուսների հետ շատ նման են իրար։ Իսկ ես ուզում եմ ասել, որ Գարիկ ջան հայերի և ռուսների միակ ընդհանուր բանը քո նման հայերն են։ Հայտնիությունդ էլ ձեռք ես բերել անկախ Հայաստան տենչացող և Սովետական Միության փլուզմանը կողմ քվեարկող հայերի շնորհիվ։
Ցավալի է ինձ համար տեսնել, թե ինչպես են մարգարիտասիմոնյաններ բազմացնում հայկական ազգանվամբ ու հետո բրախում ժողովրդի ջանին որպես պատիժ։ Ինքնապաշտպանողական խոսքդ արժեք չունի հայրենասեր ու Հայաստան սիրող հայի համար և ըստ այդմ առաջադրանքդ համարիր չկատարված։

Հայ ժողովուրդը այնքան տառապանք է տեսել և շարունակում է տեսնել, որ հիմա հսկայական թքի պաշար ունի կուտակած իր և իր երկրի անկախությանը դեմ դուրս եկողների նկատմամբ։ Խորհուրդ եմ տալիս բավականին զգույշ արտահայտվել, որ սեփական հայրենակիցների թքով ստիպված չլինեք լվացվել։
Վաղուց ասել եմ, որ Սիմոնյանանման հայերին և իրենց ճանապարհը ընտրածներին Գալիցկու ճակատագիր է սպասվում։ Այդ մասին իմանալով հանդերձ ռուսական անձնագրեր չունեք: Պարզապես, երբ ունեզրկված կվտարվեք խնդրում եմ Հայաստան գալու մասին անգամ չմտածեք!!!