Կարենը դիմակայել է լուրջ մարտահրավերների ու գրեթե միայնակ պայքարել «սրբադասված բորենիների» դեմ … Արմեն Դանիելյան

Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Չեմ «թաքցրել» և գաղտնիք էլ չեմ պահում… Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը իմ վաղեմի ընկերն է… Մեկ անգամ չէ, որ ասում եմ` չկասկածեք նրա ո’չ մարդկային, ո’չ բարոյական, և ո’չ մասնագիտական հատկանիշների վրա… Կարեն դիմակայել է լուրջ մարտահրավերների ու գրեթե միայնակ պայքարել «սրբադասված բորենիների» կամ որ նույնն է` մի ամբողջ արատավոր համակարգի դեմ…

Ես տեսել եմ նրա սկզբունքայնությունը և սրտացավությունը հատկապես մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում… մի վայրկյան չի երկմտել, որ պաշտոնից «զրկվելու» կամ ենթարկվելու է «հետապնդումների»…

Այսօր բացառիկ հնարավորություն է ստեղծվել այդ համառ ու սկզբունքային մարդու միջոցով «խելքի բերել» արդարադատության ոլորտը… և նրան պիտի աջակցել` ով ինչով կարող է… և մենք կունենաք մեզ համար էդքան էական անկախ դատական համակարգը…

Բարի լույս լավատեսություն ունեցող և իմ համեստ խոսքը հարգող ընկերներիս…

Կարդացեք նաև

Оставьте комментарий