Միակ նպատակը Հայաստանին ճնշելն է, որպեսզի կարողանան առավելագույնս զիջումներ կորզել … Դավիթ Ղամբարյան

Պուտինն աում է, վատ խաղաղությունը պատերազմից լավ է… Ինչ է նշանակում սա: Արդեն երկու օր է մտածում եմ այս մասին ու եկել եմ այն համոզման, որ այդպես ասելով նա սատարում է մեր թշնամու կատարած բոլոր սադրանքներին:

Եթե զինադադար ստորագրելուց հետո ալիևները չեն կատարում իրենց վերցրած պարտավորությունները, գերիներին չեն վերադարձնում, ավելին, նոր մարդկանց են առևանգում ու գերևարում, բռնազավթում են Հայաստանի սուվերեն տարածքները, տարբեր զենքերից գնդակոցում են Հայաստանի սահմանամերձ շրջանները, խաղաղ բնակիչներին են թիրախավորում և սպանում… ու պուտինն էլ ընդունում է խաղաղության այդ ձևը, ուրեմն այդ ամենը անում են նրա համաձայնությամբ ու հավանությամբ:

Որն է նպատակը. Միակ նպատակը Հայաստանին ճնշելն է, որպեսզի կարողանան առավելագույնս զիջումներ կորզել: Երկրորդ, Հայաստանը քաղաքակիրթ աշխարհից մեկուսացնելն է, որպեսզի մեր երկիրը իր իրավունքները հանձնի պուտիններին; Երրորդ, լավ խաղաղությունը ռուսների շահերից չի բխում, որովհետև խաղաղ պայմաններում նրանց դերը տարածաշրջանում ավելորդ է դառնում և նա կորցնում է մեկ սրան բաբելու, մեկ նրան սիրաշահելու լծակները:

Եվ հենց սա է պատճառը, որ ռուսաստանը երբեք թույլ չի տա տարածաշրջանում խաղաղություն լինի…

Կարդացեք նաև

Оставьте комментарий