Վստահաբար քչերը գիտեն Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ մեղքերից մեկի մասին

Ռոբերտ Քոչարյանին շատ բաներում են մեղադրում։ Իշխանության զավթում, հոկտեմբերի 27, մարտի մեկ, Պապլավոկ, տնտեսության շահագործում, պետական գույքի վաճառք։ Սակայն երբեք չի խոսվում նրա ամենամեծ մեղքերից մեկի մասին։

Հենց Քոչարյանը շրջանառության մեջ դրեց ղարաբաղցի — հայաստանցի տարանջատումը։ 1998 թվականից ի վեր այս եզրույթը ավելի լայն տարածում գտավ։ Ղարաբաղյան կլանի հասկացությունը առաջացավ նրա օրոք։

Վերջինս աստիճանաբար իր ձեռքում կենտրոնացրեց տնտեսական, քաղաքական, ֆինանսական ռեսուրսների մեծ հատվածը։ Այդ տարիներին անպատժելիության բացարձակ իրավունք ուներ ղարաբաղյան կոչվող կլանը։

Շատերը կհիշեն, թե ինչպես էր բաժանում պաշտոնները Քոչարյանը։ Տնտեսության առանցքային պաշտոնները տալիս էր իր յուրայիններին։ Իսկ թե ինչպիսի առանձնակի դաժանությամբ էր վարվում մարդկանց հետ նրա նշանակած ոստիկանապետը առանձին քննարկման թեմա է։ Նման քաղաքականությունը չէր կարող իր հետքը չթողնել մարդկանց մոտ։

Կարդացեք նաև

Оставьте комментарий