Զելենսկու խորհրդականն առաջարկել է իրավիճակի սրման դեպքում հրթիռներnվ հարվածել Մոսկվային

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի անկախ խորհրդական Արեստովիչն ասել է, որ Մոսկվայի և Կիևի հարաբերությունների հետագա վատթարացումը կարող է հանգեցնել նրան, որ Ուկրաինան կարող է մարտավարական հրթիռներ կիրառել Ռուսաստանի մայրաքաղաքին հարվածելnւ համար։

Դա, ըստ Արեստովիչի, կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Հաղորդում է «Ավիա Պրոն»:

«Պուտինը կհասցնի իրավիճակը նրան, որ ուկրաինական հրթիռները տեսանելի ապագայում կուղղվեն դեպի Մոսկվա: Մենք արդեն աշխատում ենք հրթիռային ծրագրերի վրա: Իսկ մեր օպերատիվ-մարտավարական մակարդակի հրթիռները կկարողանան հասնել մինչև Մոսկվա։

Սրանք պարիտետային գործողություններ են՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների։ Եթե ​​չլինի այդ ագրեuիան, ուկրաինական հրթիռները երբեք չեն ուղղվի Մոսկվայի վրա:»,- ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի անկախ խորհրդական Արեստովիչը։

Ինչ վերաբերում է ուկրաինական հրթիռային ծրագրին, փորձագետները Արեստովիչի հայտարարությունը բլեֆ ու ֆանտազիա են անվանում:

«Միակ բանը, որին մինչ այժմ հաջողվել է հասնել Ուկրաինային, դա խորհրդային թևավոր հրթիռը փոխակերպելն է այսպես կոչված «Նեպտուն» հրթիռային համակարգի:

Կարդացեք նաև

Оставьте комментарий