Դեսպանացավ կպած լռփազավռները անցան գործի ․․․ Մերի Տոմոյան

Դաշնակների գործելաոճը մեզ հայտնի են`Դրոշ վառելով հաղթելը։ Լռփությունները աշխարով մեկ դնել։ Դեմ լինելը, բայց տակից համաձայնության գալն ու հակապետական փաստաթղթեր ստորագրելը։

Գոռում եք` «դավաճաններ, մենք մեր հողերը պաշտպանել ենք, դուք հողատու եք», լավ, էդ դեպքում Արևմտյան Հայաստանը ո՞վ ստորագրեց և թուրքին հանձնեց։ Ինչո՞ւ մենք չենք գոռում հողատու դաշնակ, հը՞ն։ Մենակ հանգամանքների և այդ օրերի իրավիճակը չմեջբերեք, ես` որպես հայ, թքած ունեմ ձեր մեջբերումների և ստեղծված իրավիճակի վրա։ Փաստ` դուք հողատու եք։

Ի՞նչ կասեք ձեզ արդարացնելու համար։ Այ այս տեսակ հարցեր գոյություն ունեն, որոնք դուք շատ գեղեցիկ շրջանցում եք ձեր ուզած պահին, և նույն հանգամանքների օգնությամբ փորձում մեղադրել կամ խայտառակ անել ներկա իշխանությանը։

Էլ չեմ ասում մեր օրերին մերժվածների կողմից ստորագրված փաստաթղթերը, որոնց մասին դուք` պարոնայք դաշնակներ, շատ քաջ տեղյակ եք եղել և ընդունել եք բոլոր առաջադրված բանաձևերը հողերի և սահմանների հետ կապված։ Այնպես որ գնացեք դեղեր ընդունեք և հանգստացեք։ Այս կառավարությունը կփորձի շտկել ձեր կերած ք..երը։

Հ.Գ. Ես գտնում եմ, որ սա ավելի շատ դեսպանացավ կպածներն էին, որոնք դեմ են այդ գործընթացներին։ Ողջունելի են այդ գործընթացները, ես կասեի` ուշացված են։ Բայց ավելի լավ է ուշ քան երբեք։

Լսել եմ, որ կան հայրենասեր և նվիրված դաշնակներ, հույսով եմ մի օր ինքս կճանաչեմ, բայց չեմ հասկանում, թե ինչպես մի կուսակցության մեջ կարող են լինել հակառակ և հակասող ոչ թե գաղափարակիցներ, այլ հակասող գործող ուժեր և անձեր, այն էլ բացեիբաց։

Մերի Տոմոյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий