Հանրահավաքին մարդ ապահովելու համար ամեն կարգի ժուլիկության են դիմում … Լյովա Եղիազարյան

Հայտնի Կիկոսի նմանությամբ՝մի փաստաթուղթ են հորինում, հետո որոշում են, որ այն ստորագրվելու է նոյեմբերի 9 -ին, հետո հայտարարում են, որ այդ փաստաթուղթը կործանարար է, որ յուրաքանչյուրից է կախված այդ փատարղթի չստորագրելը, այսինքն երկրի ճակատագիրը, ուստի պետք է ոտքի կանգնել։

Ձեր ասածներին նույնիսկ ձեզ սպասարկող քաղաքագետներն ու ձեր երբեմնի համակիրները չեն հավատում, ծաղրում են ձեր անպտուղ մտքերը, էլ ուր մնաց ժողովուրդը հավատա։ Ստի ոտը կարճ է։

Ի՞նչ եք պատասխանելու մի քանի հարյուր ձեզ հավատացողներին, եթե պարզվի, որ այդպիսի փաստաթուղթ չկա։

Ստիպված, ինչպես հայտնի հեքիաթում, փողոցում մի քիչ ողբ կանեք, խորովածի փոխարեն ձեր քաղաքական մահվան քելեխը կուտեք։

Լյովա Եղիազարյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий