Քոչարյանը սրբապի՞ղծ էր

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ ժողովրդի ապստամբության իրավունքը ամրագրված է միջազգային իրավունքում։ «Այդ իրավունքը սրբազան է»,- նշեց նա։

«ՉԻ». Հիմա ևս մեկ անգամ նայեք 2008 թվականի Մարտի 1-ի կադրերը, ևս մեկ անգամ աչքի անցկացրեք ներկայիս շեֆ Քոչարյանի՝ այդ օրերի ասուլիսները և մեկնաբանություններն ու նույն բանը կրկնեք:

Կամ պետք է խոստովանեք, որ Քոչարյանը սրբապիղծ է, այսինքն՝ ոտնահարել է մարդկանց սրբազան իրավունքը, կամ էլ հայտարարեք՝ այդ տարիներին փոքր եք եղել ու լավ չեք հիշում, թե ինչու էր ժողովուրդն ապստամբել:

Կա ևս մեկ տարբերակ. դաշինքի առաջնորդի ղեկավարությամբ այցելեք Գարեգին Բ-ին, թող թողություն տա նախկին մեղքերին, դրանից հետո կարող եք դառնալ ազատության ու սրբության մեծ ջատագովներ:

Եվ վերջապես. արդեն պատգամավոր եք, օրենսդրական նախաձեռնություն բերեք խորհրդարան, որպեսզի այլևս հստակ լինի՝ քանի հոգին են ժողովուրդ, իսկ քանիսի պարագայում կարելի է մարդկանց ամբոխ անվանել: Կամ էլ՝ եթե դաշնակ են ու աջարակից, ապա ժողովուրդ են, մնացած դեպքերում՝ վերահսկողությունից դուրս եկած ահաբեկիչներ, որոնք դուրս են գալիս տրոլեյբուսների հետևից ու կրակում ոստիկանների վրա:

Կարդացեք նաև

Оставьте комментарий