Հոկտեմբերի քսանյոթին վերաբերող հարցերին լավ կլիներ Ջհանգիրյանը պարզ տեքստով ասեր ․․․ Հարութ Մանվելյան

Հարութ Մանվելյանը գրել է.

Հոկտեմբերի քսանյոթին վերաբերվող հարցերին լավ կլիներ Ջհանգիրյանը պարզ տեքստով ասեր, որ. Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով քրեական գործը բացահայտված ՉԷ։ Արամ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանը վարչապետի պաշտոնից ազատեց, քանզի, որ քրեական գործը գնում էր իր համար ոչ ցանկալի ճանապարհով։

Արամ Սարգսյանի ազատվելուց հետո գլխավոր ոճրագnրծը 180 աստիճանով փոխեց ցուցմումքները, նախաքննությունը վերածվեց ֆարսի, գործը հիմնովին փոխվեց։ Գագիկ Ջհանգիրյանը խի հնազանդվեց Քոչարյանին ու վերջին պահին չգնաց ԱԺ, որպես գլխավոր դատախազի տեղակալ, նախաքննական մարմնի ղեկավար, պատասխանելու պատգամավորների հարցերին։

Ինչու չբարձրաձայնեց, էլ չեմ ասում հրաժարական չտվեց, երբ տեսնում էր ինչպես են խեղաթյուրում ողջ քրեական գործը։ Վազգեն Սարգսյանը քո կուռքն էր, քո խոսքերով՝ քո ընկերն էր։

Գրետա Մայրիկի ծնկներին Վազգենի մահը «nղբացողներ» մի խոսեք…. լռեք….

Հետգրություն. «Հայաստան» դաշինքի ոչ մի պատգամավոր բարոյական իրավունք չունի խոսել հոկտեմբերի քսանյոթից, առավել ևս հարցեր տալ, եթե անգամ պատասխանողը Ջհանգիրյանն է։

Կարդացեք նաև

Оставьте комментарий