Սա է այս ազգադավների մտադրությունը՝ թելադրված իրենց տերերի կողմից ․․․ Մայիս Սաֆարյան

Սա վերջն է, թվում է դա հորինել է առեղծվածների, արկածների սիրահարը՝Սուպերմենը փրկում է Սյունիքը, Հայաստանը։ Եվ կապ չունի ով է նա ու ինչ է դրա անունը։ Ուղղակի կարելի է ապշել այդպիսի անասունների մտածելակերպից, եթե չհասկանաս, որ այդ լափակերներին իր թերացքով սնում է երկրի թիվ մեկ թալանչին ու ամբաստանյալը։

Այդ ստորությունը, ավելի ճիշտ՝ կարիճը, իր թունավոր ճանկերն է նետում ամենուր, ձգտելով բզկտել, բաժանել ազգը։ Թե չէ ի՞նչ է նշանակում, թե ոմն մեկից է կախված Սյունիքի, նաև Հայաստանի ճակատագիրը, սա ի՞նչ է 1920 թիվն է, երբ դաշնակները առան Հանրապետության փողերն ու փախան, շատերը պատսպարվեցին Լեռնահայաստանում, ու ՆԺԴԵՀԸ ստիպված պահանջում էր այդ թալանչիներից ազատել իրեն։

Եվ այժմ այս ստորները, իրենց սև գործն են ձգտում անել՝ուզում են աշխարհին ցույց տալ, որ չկա Անկախ Հայաստանի Հանրապետություն, որը ունակ է պաշտպանելու իր պետության սահմանները։ Սա է այս ազգադավների մտադրությունը՝ թելադրված իրենց տերերի կողմից։ Սա է ամենավտանգավորը՝պարուրված հայրենապահպանման քողի տակ։ Ստորները՝«լծված տերերի շառաչյուն կառքին», Արցախից հետո անցել են Հայաստանի Հանրապետության լիկվիդացիային՝ ռուսացմանը, և նրանց համար Սյունիքում օգտագործվողները սոսկ մոլիբդենի խտանյութ են՝լավագույն դեպքում։

Իշխանությունները, չգիտես ինչու, լռում են, չե՞ն տեսնում։ Երևի, իրենց խելքով, արհամարհում են։ Բայց սա այդ դեպքը չի, ոչ թե ռևանշիստներն են ձեռնոց նետում իշխանությանը, այլ նոր «վասակներն»են մարտահրավեր նետել Պետությանը, Անկախությանը, Հանրապետությանը…

Հ.Գ.Երբ ՀՀ նախագահ հորջորջվողը պատասխան չունի, թե Հայաստանը Անկախ պետք է լինի, թե ինչ որ մի գոյություն չունեցող միության անդամ, ինքստինքյան հասկանալի է՝այս մարդը ապրում, աշխատում է օտարի համար։ Նա վտանգավոր է՝հարկավոր է անհապաղ մեկուսացնել…

Մայիս Սաֆարյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий