Երբեք չհավատաք, որ նման լուրի վրա ուրախացողը կարող է իր ծնողին հարգի, երբեք ․․․ Սամվել Հայրապետյան

Սամվել Հայրապետյանը գրում է.

Կարդում եմ, որ Արմեն Աշոտյանի մայրիկն ա մահացել, ու տակը ինչքան սրբապիղծ կա հավաքվել ա։ Երբեք չհավատաք, որ նման լուրի վրա ուրախացողը կարա իրա ծնողին հարգի, երբեք։

Ցավոք, դրանք մեր հասարակության մեջ բավականին մեծ տոկոս են կազմում, Փաշինյանի հայրիկի մահը, Ալեքսանյանի հայրիկի և մայրիկի մահը, Սերժ Սարգսյանի կնոջ` տիկին Ռիտա Սարգսյանի մահը էլ ո՞ր մեկինը ասեմ։ Այ էդքան իջել են, ու այ էդքան մարդ ուղիղ թքած ունի իրանց ծնողի վրեն։

Ցավակցում եմ Արմեն Աշոտյանին, ու իրենց ողջ ընտանիքին, ծնողի կորուստը ամեն տարիքում էլ ամենամեծ ողբերգությունն ա, որը հաղթահարելու համար ժամանակ ա պետք ու ուժ։ Պինդ եղեք, թող ձեր մայրիկի հոգին լույսերի մեջ մնա, ու գտնի իր երկնային խաղաղությունը։

Կարդացեք նաև

Оставьте комментарий