Քոչարյանին տհաճ էր Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի միասնությունը։ Նա նրանց ստվերում էր

Նախկին պատգամավոր Լեռնիկ Սարգսյանը իր հարցազրույցում անդրադարձել է հոկտեմբերի 27 ին։ Նա ընդգծել է, որ այն ժամանակ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը հզոր ուժ էին։ Նրանց միասնական լինելը շատ էր անհանգստացնում ոմանց։

Նրանց սպանությունը ձեռնտու էր բոլորին, քանի որ թալանը, կոռուպցիան մարդկային արատներ են, որոնք գլուխ էին բարձրացնում։ Ռոբերտ Քոչարյանը ծանր էր տանում, որ գտնվում էր Վազգեն Սարգսյանի ստվերում։ Քոչարյանի մեջ կար կլանային մտածողություն, Վազգեն Սարգսյանը դա չէր ընդունում։

Պետությունը նրա համար ամեն ինչից վեր էր։ Երկրորդ նախագահի հանդեպ բազմաթիվ կասկածներ կան’ կապված հոկտեմբերի 27 ի հետ։ Քոչարյանին ձեռնտու էր նման ոճրագործությունը։
Բայց թե որքանով այդ ոճրագործությանը մասնակից եղավ , դա դեռ անհայտ է, բայց փաստ է, որ կար նման բան։

Դա փաստում Է նաեւ այն ,որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ոչ մի կերպ չբացահայտեց այդ ոճրագործությունը։ Բացարձակ որեւէ շահագրգռվածություն չկար։ Մարդկանց մասին դատում են նրանց կատարած քայլերով, ոչ թե խոսքերով։

Կարդացեք նաև

Оставьте комментарий