Ինչպես քրիստոնյա սպասավորները հրաժարվեցին պատարագ մատուցել ու եկեղեցի թողնել Հաց Բերողի աճյունը … Սյուզան Սիմոնյան

Սյուզան Սիմոնյանը գրել է.

Մարդիկ կան, ում մոտ հարց էր առաջացել այն ժամանակ, երբ գրել էի, որ աթեիստ լինելը մեղք չէ, մեղքը Անաստված լինելն է:

Նրանց պարզապես հարց եմ տալիս, արդյոք՞ տեղյակ եք թե մեր համայն հայության քրիստոնեապետ Գարեգին Բ-ն ինչ մեղքեր է գործել իր կյանքում, ինչ հանցանքներ, կամ ինչպես է նա մշտապես կանգնել ոչ թե իր հոտի, այլ իր հոտին կեղեքող իշխանավորի կողքին:

Նրա խիղճը խոսեց՞ երբ Մարտի 1-ին հայը սպանվում էր Երևանի փողոցներում, նա եկավ՞ իր հոտի մոտ: Արդյոք՞ տեղյակ եք, թե մանկապղծությունը և այլ հանցավոր արատներ ինչպես բացահայտվեցին Երուսաղեմի քրիստոնեական սպասավորների շրջանում:

Արդյոք՞ հիշում եք, որ քրիստոնյա սպասավորները այդ ժամանակ հրաժարվեցին պատարագ մատուցել ու եկեղեցի թողնել հայ ժողովրդի խղճի անմնացորդ արտահայտիչ Հաց Բերողի աճյունը, որովհետև նա Անաստված Սերժ Սարգսյանի հրամանին էր դեմ գնացել:

Արդյոք՞ տեղյակ եք երեսպաշտ, փողամոլ, հակաժողովուրդ տերտերներից: Նրանք աթեիստ չեն, նրանք հենց քրիստոնյա են իրենց հռչակել, սակայն Անաստված են: Ահա թե ինչ եմ դրել Անաստված բառի իմաստի մեջ, հարգելիներս:

Մարդը կարող է լինել աթեիստ, բայց իր քայլերով, իր կյանքով ծառայել Աստծո գերագույն պարգևին՝ Խղճին: Աստված հենց խիղճն է: Հենց դրա համար դարեր ի վեր հայ ժողովուրդը անխիղճ մարդուն անվանել է Անաստված:

Իսկ Խիղճը ոչ խեղճն է, ոչ էլ խղճալը: Խիղճը դա քո ողջ հոգու մաքրությունն է, ազնվությունը, մարդասեր լինելը, մերձավորին օգնելը, անպայման արդար լինելը ու շատ այլ բաներ: Խիղճը տաս պատվիրաններն են, որոնցով մարդը մարդ է կոչվում:

Մարդը կարող է աթեիստ լինել, սակայն այդ տաս պատվիրաններով ապրել՝ չսպանել, չգողանալ, չշնանալ և այլն: Որովհետև այդ պատվիրաններն են և աթեիստին և քրիստոնյային մարդ պահում: Խիղճդ մաքուր պահիր։

Կարդացեք նաև

Оставьте комментарий