Քոչարյանը երբեք չի եղել պետական այր։ Նրան կարելի է տալ պետական սպանությունների հիմնադրի կոչումը.

Հայստանում պետք է հաստատվի արդարություն։ Տարիներ առաջ բռնապետական Հայաստանում կատարվում էին զանազան զարհուրելի հանձնարարություններ, գիտակից հերոսների , առաջամարտիկների մեկուսացում’ իշխանությունը պահելու համար։ Քոչարյանի օրոք բռնապետություն էր։

Դա ենթադրում էր, որ իշխանությունը զավթելու եւ այն պահելու համար խնդիրները լուծվում էին այդ կերպ։ Հայտնի ազատամարտիկները, ովքեր ընդդիմադիր տեսանկյունից էին նայում երկրում տիրող իրավիճակին, Քոչարյանի համար դարձել էին խոչընդոտ։ Նրանց դեմ հարուցվում էին զանազան քրեական գործեր ‘ զավեշտալի հիմքերով։ Քոչարյանը երբեք մեր պետության համար չի եղել պետական այր։

Երբեք չի մտածել մեր պետության անվտանգության մասին, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների երաշխավոր չի եղել։ Նա հիմք դրեց մեծ թալանի, քաղաքական սպանությունների, դիմություն եւ ընդդիմություն գաղափարների։

Նրա իշխավարաման տարիներին ոչ մի ընդդիմադիր չէր աշխատում պետական համակարգում։ Միշտ եղել են ճնշումներ, սպառնալիքներ եւ թալան։

Կարդացեք նաև

Оставьте комментарий