Թուրքիայի ԱԳՆ-ն վայնաunւն է բարձրացրել Համբիկ Սասունյանի վաղաժամ ազատ արձակման և վերադարձի վերաբերյալ․

Թուրքիայի արտգործնախարարությունը վայնաunւն է բարձրացրել «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանի ազատ արձակման և Հայաստան վերադարձի կապակցությամբ:

Հրապարակված հայտարարության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն առաջ է քաշել մի շարք անհիմն հակահայկական պնդումներ: Հայտարարության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունը խuտnրեն դատապարտել է ԱՄՆ-ի դատաիրվական համակարգի այս որոշումը:

Հիշեցնենք՝ Համբիկ Սասունյանը ցմահ բանտարկության է դատապարտվել Լոս Անջելեսում 1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի Քեմալ Արըքանի uպանnւթյան համար:

Այդ ժամանակ Համբիկ Սասունյանը 19 տարեկան էր: Սասունյանը բանտnւմ անցկացրել է 38 տարի։ 2020 թ. մարտին Լոս Անջելեսի նահանգի Գերագույն դшտшրшնը որոշում էր կայացրել ազատ արձակել Սասունյանին, սակայն Կալիֆոռնիայի նահանգապետը մերժել էր նրա ազատ արձակման հայցը։

Թուրքիան բացմիցս պաշտոնապես իր դժգnհnւթյnւնն էր հայտնել Սասունյանի ազատ արձшկման հնարավորության կապակցությամբ։

«Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տրի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողի վրա, խմել հայրենի ջուրը, չնչել ջուրը եւ զգալ ընտանեկան ջերմությունը», – գրել էր Համբիկ Սասունյանը:

Կարդացեք նաև

Оставьте комментарий