Քոչարյանը շատ լավ գիտակցում է, որ իր շուրջը մնացել են միայն իր հետ հանցավոր թելերով կապվածներն ու մի քանի կոպեկով ծախվող ստրուկները … Նարին Փայլակյան

Նարին Փայլակյանը իր էջում գրել է.

«Ընդդիմությունը» բարձր ամբիոններից հայտարարում է թե Նիկել Փաշինյանի հրաժարականն է պահանջում, սակայն դա միմիայն խոսքեր են։ Իրականում նրանք լավ գիտակցում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ու նոր ընտրություններ լինեն, էլի իրենք պարտվելու են, որ օրինական ճանապարհով իրենք իշխանության գալու շանսեր չունեն։

Ռոբերտ Քոչարյանը իշխանության գալու միայն մեկ ճանապարհ ունի` իշխանափոխություն ցանկացած միջոցներով, ընդհուպ մինչև նոր հոկտեմբերի քսանյոթ։ Նա գիտակցում է, որ իր շուրջը մնացել են միայն իր հետ տասնյակ հանցավոր թելերով կապվածներն ու մի քանի կոպեկով ծախվող ստրուկները։ Ռոբերտ Քոչարյանին չեն ընտրի անգամ նրանք, ովքեր ատում են Փաշինյանին։

Թյուր կարծիք է ձևավորվել, թե հասարակությունը բաժանվել է երկու մասի` Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներ ու Փաշինյանի կողմնակիցներ։ Իսկ իրականում` այս երկուսի միջև կա մի երրորդ ճակատ, որը ոչ նրան է սատարում, ոչ` նրան։ Սա այն հատվածն է, որը կամ ոչ մեկի չի ընտրի, կամ եթե ստիպված լինի ընտրելու երկուսից մեկին, կգնա և կընտրի Նիկոլ Փաշինյանին, որովհետև այս երրորդ ճակատի ազգի ճնշող մեծամասնությունը ինչքան էլ դժգոհ է այս իշխանություններից, այնուամենայնիվ գիտակցում է, որ քառասունչորսօրյա պատերազմը և ՀՀ ներկա իրավիճակը Քոչարյանի սխալ կառավարման հետևանքն է։

Որ երկիրն ու բանակը ծախել, բաժանել, հոշոտել, թուլացրել է Քոչարյանը, իսկ Սերժը… Սերժ Սագսյանը ընդամենը խամաճիկ էր Քոչարյանի ձեռքում։ Դե ֆակտո 30 տարի երկրի ղեկին Քոչարյանն էր, իսկ Սերժը հենց այն հանցավոր թելերով իր հետ կապվածներից մեկն է։

Սրանք բոլորն իրար ատում են, քանի որ իրար վրա էնքան կոմպրոմատ ունեն, որ եթե հանկարծ մեկը բերանը բացի, բոլորով կկործանվեն, ու դրա համար ցուցադրական իրար սատարում են, բայց առաջին իսկ, ամենաչնչին շանսի դեպքում իրար կհոշոտեն, իրար կոկորդ կկրծեն, արյունն էլ կխմեն։

Հենց այս հանգամանքը հստակ գիտակցելով Քոչարյանականները օրինական ընտրություններ չեն ցանկանում։ Այնպես որ Ազգային ժողոցի բարձրախոսից հնչեցրած այն միտքը թե ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի միայն նրա հրաժարականի պայմանները, ընդհամենը թատրոն է, ժողովրդի խոսքով` «*աք սրտի` *աք մխիթարանք»։

Իմ խորին համոզմամբ, եթե ԱԺ նիստերը էլ ուղիղ եթերով չհերարձակվեն, և «ընդդիմությունը» զրկվի իրեն ծափահարող հանդիսատեսից, պարզապես կլռի, ստիպված կլինի դերից դուրս գալ։
Երբ ազգովի հեղափոխություն իրականացրեցինք, թերևս ոչ մեկս, (անգամ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց), չգիտեինք, չէինք պատկերացնում որ Հայաստանը այսքան խորն է խրված ճահճի մեջ, որ այս աստիճան է հոշոտված ու հյուծված։

Ոչ մի բանական էակ չէր կարող պատկերացնել, որ նախորդ իշխանությունները դաժանաբար սպանել են արյան գնով ձեռք բերված «Արցախը Հայաստան է» երազանքը, մսխել Հայաստանի Հանրապետության անկախությունն ու պետականությունը։ Չգիտեինք որ Հայաստանի կայունությունը անգամ զրոյական կետից ցածր է … անգամ հստակ սահմաններ չունի։ Չգիտեինք, որ որպես ժառանգություն մեզ 44 օրյա պատերազմ են թողել, և որ հեղափոխությունից հետո ոչ թե առաջ գնալու, այ գոյատեւման համար ենք պայքարելու։

Չգիտեինք, չէինք պատկերացնում։ Հիմա արդեն գիտենք, թե ինչ մարտավերների առաջ է կանգնած մեր հայրենիքը, ու բարեբախտաբար ազգի ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ գոնե զրոյական կետի հասնելու համար լուրջ, երկար պայքար է սպասվում։

Մենք հասնելու’ ենք այդ զրոյական կետին, և առաջ ենք գնալու, Հայաստանը Ապրելու Է, հայրենիքս ծաղկելու և հզորանալու է։ ՀՀ-ում Ապագա Կա, և այդ ապագան` Առանց Քոչարյան է լինելու։

Նարին Փայլակյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий