Երգերում հայրենիքի համար «մեռնող» աստղերի մի զգալի մասը անգամ ծննդաբերել գերադասել է այլ երկրներում … Հակոբ Բադալյան

Անդրեն ասում է, թե մի օր գիշերը ժամը 5-ին արթնացել է ու ստեղծել «Ցավդ տանիմ, Արցախ» երգը, հետո զանգել է գործիքավորողին, ու էդպես, արդեն տեսահոլովակի պրեմիերա են արել՝ Ստեփանակերտում:

Էդպես, երկու տասնամյակ հայկական այսպես կոչված շոու-բիզնեսը «գիշերվա հինգին» երկնած ստեղծագործություններով էլ Հայաստանի, էլ Արցախի, էլ բանակի ցավն է տարել, ով չի ալարել կամուֆլյաժը հագել ու մի հոլովակ է նկարել, խրոխտ:

Ու համարվել է, թե դա ստեղծագործություն է՝ Հայաստանի, Արցախի, բանակի հասցեին կենացները ստեղծագործություն են, նույն բառերով, նույն իմաստներով, պարզապես բառերի հաջորդականությունը փոխելով:

Չեմ կասկածում այդ «ստեղծագործողների» անկեղծությանը: Բայց հարցն էն չէ՝ նրանք անկեղծ են եղել, թե կեղծ: Թեեւ, օրինակ երգերում հայրենիքի համար «մեռնող» աստղերի մի զգալի մասը անգամ ծննդաբերել գերադասել է այլ երկրներում:

Բուն խնդիրն այն է, որ պետական «էլիտայի» մակարդակով քաջալերվել է այդ ամենը, այն վակուումի տեղը լցնելու համար, որն առաջանում էր լրջմիտ քաղաքական բովանդակությունը չքաջալերելու հետեւանքով:

Իսկ, թե ինչու չէր քաջալերվում քաղաքական բովանդակությունը, արդեն երեւի թե ավելորդ է ասել:

Հակոբ Բադալյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий