Քաղաքակիրթ աշխարհը հստակ մեսիջ է տալիս Հայաստանին, որ եթե ուզում եք պահպանել կապը արտաքին աշխարհի հետ, ապա պետք է անպայման պատվաստվեք․

Քաղաքակիրթ աշխարհը հստակ մեսիջ է տալիս Հայաստանին, որ եթե ուզում եք պահպանել կապը արտաքին աշխարհի հետ, ապա պետք է անպայման պատվաստվեք։ Դա է պայմանը աշխարհիս երեսին մեկուսացված՝ «կղզյակի» վերածված Հայաստան չունենալու։

Պատահական չէ, որ շատ երկրներ համավարակով պայմանավորված նորից սկսել են իրենց երկիր օտարերկրացիների համար մուտքի արգելքներ սահմանել, պարտադրել պատվաստումը կորոնավիրուսի համավարակի դեմ։ Կան նաև առանձին դեպքեր, երբ մուտքի արգելքները սահմանված են հատուկ ՀՀ քաղաքացիների համար։ Դա պայմանավորված է Հայաստանում համավարակի տարածման և պատվաստումների թվի ցուցանիշներով։

Իսկ հակապատվաստումային քարոզ անողներն ու չպատվաստվողները միայն նպաստում են Հայաստանի մեկուսացմանն ու արտաքին աշխարհի հետ կապի վերացմանը, միաժամանակ թե տնտեսական, և թե սոցիալական խնդիրներ ստեղծելով ՀՀ այլ քաղաքացիների և ողջ երկրի համար։

ՀԳ․ Համավարակի դեմ պայքարի միակ միջոցը կոլեկտիվ պատվաստումն է, և ողջ քաղաքակիրթ աշխարհն է գնում խնդրի լուծման այս ճանապարհով։ Առողջություն ձեզ։

Տարոն Չախոյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий