Զսպեք այդ հանցագործներին, որոնք միմոսի դեր են ստանձնել … Մայիս Սաֆարյան

Մայիս Սաֆարյանը գրում է.

Թերթում ես օրվա մամուլը, և զարմանքից քար կտրում։ Մարդիկ, որոնք շուտվանից պետք է մեկուսացված լինեին հասարակությունից, այսօր իրենց անունով կուսակցություններ են հիմնում, դաշինքներ են կազմում ու այլն։

Ինչպես ասում են՝Աստված էլ բեթարից ազատի։ 3 տարի այդ դատական անարխիայի դեմ ընդվզողներին ասում էիք՝ թավիշ է։ Հետո մուրճ և պողպատյա մանդատ պահանջեցիք կամ խնդրեցիք, տվեցինք։ Եվ ի՞նչ…

Ու՞ր են այդ մուրճը և պողպատը, երբ ժողովրդի վրա, հեղափոխության ժամանակ կրակողը, ծեծողը ոչ միայն դատապարտված չի, այլ նաև ուզում է իր տրիումֆը շարունակել, երբ մարդը, որ իշխանության մեջ գտնվելու ընթացքում հասցրել է կատարել իշխանատար անձին հնարավոր բոլոր անօրինակությունները, այսօր կրկին իշխանության է մղվում՝ օրինականորեն, մենակ չգիտես՝թավշյա թե՞ պողպատյա։

Նայեք ՏԻՄ ընտրություններին մասնակցող «ընդդիմադիր» կոչվող ռևանշիստների առաջին համարներին՝ գրեթե բոլորն ամբաստանյալներ են, «սաքուլիկներ»։ Ռոբասերժական հոգեզավակներ՝ թաքնված ուրիշ անվան տակ։

Հերիք է,վերջ տվեք ձեզ «պապից ավելի կաթոլիկ» ցույց տալ, Բայդենից, Մակրոնից, Մերկելից ավելի դեմոկրատ երևալ…

Հ.Գ.Հիշու՞մ եք, դասականի խոսքերը՝ «մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»։ Զսպեք այդ հանցագործներին, որոնք միմոսի դեր են ստանձնել։ Մի եղեք «կուկլավոդներ»…

Оставьте комментарий