Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ԱԺ-ից հրճվանքով դուրս եկող Վազգեն Մանուկյանի աներձագը հոդված է տպել … Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը գրում է.

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ԱԺ-ից հրճվանքով դուրս եկող Վազգեն Մանուկյանի աներձագը հոդված է տպել։ Որպիսզի կարողանա իր հիմնական նպատակին հասնել, նա «վերլուծում է» ոճրագործությունից առաջ և հետո քաղաքական սպանությունները։

Ավոն Ավո չէր լինի, եթե չմեղադրեր Վանոյին սպանությունների մեջ ու այդ ֆոնին հոկտեմբերի 27-ը ներկայացներ որպես շարքային տեռորիստական ակտ։

Չանդրադառնալով նրա անիմաստ դատողություններին, որոնք ոչ մի փաստական ու ապացուցողական հիմք չունեն, ուզում եմ նշել նրա հոդվածի հիմնական նպատակը՝ փարատել կասկածը, որ Քոչարյանին ու Ռուսաստանին էր ձեռնտու ոճրագործությունը։

Եվ նա դա անում է այնպիսի հատուկ փութաջանությամբ ու ոգևորությամբ, որ չի նկատում, թե հեռու պահելով Քոչարյանին, նա ակամայից խոստովանում է նրա շահագրգռվածությունը։
Ավո, ավելի լավ է, որ դու գրես, թե ինչ կապ կար Նաիրի ու փեսայիդ միջև։

Արդյո՞ք փեսադ մինչև ոճրագործությունը հանդիպել է Նաիրին ու ինչու՞ էր փեսադ նրանց ռոմանտիկներ անվանում ու ինչու՞ էր փեսադ այդպես հրճվում։
Մի մտիր այնտեղ, որտեղ անելիք չունես։

Оставьте комментарий