Անհրաժեշտության դեպքում Իրանը պետք է ռազմական և հետախnւզական օգնություն ցուցաբերի Հայաստանին . Էհսան Մովահեդյանի

Իրանական Irdiplomacy վերլուծական կայքը հրապարակել է իրանագետ Էհսան Մովահեդյանի հոդվածը, որտեղ հեղինակը շեշտում է տարածաշրջանում թուրք-ադրբեջանական էքսպшնսիոնիստшկան ​​միտումներին հակազդելու անհրաժեշտությունը։ Փոխանցում է «Ինֆոտեկա 24»-ը:

Մովահեդյանն ընդգծել է, որ Իրանը պետք է ինտենսիվ բանակցություններ վարի Ռուսաստանի հետ , հասկանալու համար, որ Թեհրանի շահերին uպառնացnղ վտանգը Կովկասում չպետք է ուղեկցվի ռուսական համաձայնությամբ, որ Իրանը պետք է իր աշխարհաքաղաքական կշիռին և հնարավորություններին համարժեք դեր խաղա կովկասյան տարածաշրջանում։

Փորձագետի կարծիքով Իրանը պետք է աջակցի Հայաստանի դիրքորոշմանը ներկայիս սահմանների պահպանման հարցում և անհրաժեշտության դեպքում տրամադրի ռազմական և հետախnւզական օգնություն։

Փորձագետը նշել է նաև , որ Իրանի ժողովրդականությունը Հայաստանում գնալով աճում է, ինչը թույլ է տալիս Թեհրանին ավելի լայն ռազմական, տնտեսական և մշակութային ներկայություն ունենալ Սյունիքում։

Մովահեդյանին ընդգծել է, որ պաշտոնական հռետորաբանությունը, իրանական մամուլը և սոցիալական ցանցերը պետք է լինեն ուժեղ հակաքարոզչություն Անկարայի և Բաքվի шգրեuիվ քաղաքականության դեմ։

Կարդացեք նաև

Оставьте комментарий