Երկրի թալանի գլխավոր մասնագետը

Ռոբերտ Քոչարյանի ողջ քաղաքական ուղին եղել է արյունոտ եւ թալանով։ Արցախյան ազատամարտի տարիներին եւ դրանից հետո էլ նրա կառավարական տարիներին եղել են մեր երեւելի հրամանատարների, քաղաքական եւ հասարակական հայտնի գործիչների սպանություններ։

Որպես գլխավոր արար՝ ավարտը եղել է 2008 թվականի մարտի մեկին Երեւանի կենտրոնում մեր քաղաքացիների գնդակահարությամբ։ Այս քայլով էլ նա ամփոփեց իր սարսափելի ղեկավարումը։ Արցախում նրա կողմնակիցները բացեիբաց ժխտում էին, որ մերօրյա Հայաստանը պետք է միավորվի Արցախի հետ։

Ռոբերտ Քոչարյանին փաստորեն պետք է այնպիսի պետություն եւ երկիր, որտեղ միայն ինքը պետք է իշխի, կառավարի, սպանի, կեղեքի ժողովրդին։ Արդեն իսկ բացահայտվել են Ռոբերտ Քոչարյանի‘ մեր պետության եւ ազգի ապագայի համար իրական սպառնալիքներ ներկայացող դրսեւորումները։

Կարդացեք նաև

Оставьте комментарий