Հարգանքներս, Վահան Քերոբյան, քեֆս բերեց … Մերի Տոմոյան

Մերի Տոմոյանը գրում է.

Վահան Քերոբյան հարգանքներս, քեֆս բերեց… «Մեզ մոտ պետությունը ու եկեղեցին անջատ են գործում: Մենք հաշվի ենք առնում այն ցանկությունները, որոնք կան, բայց պետք է զարմանք հայտնեմ, որ Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը ևս չնշել, քանի որ դրանք բացարձակ եկեղեցական տոներ չեն:

Եթե նրանք առաջարկում են ավելացնել եկեղեցական օրերի քանակը, ապա թող նաև Կառավարությանը օգնեն ու առաջարկեն դրա հետ մեկտեղ չնշել 31-ը և 1-ը, որոնք հոգևոր նշանակություն չունեցող տոներ են»,- ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով հարցին՝ եթե Սուրբ Ծննդյան նախօրեի պատարագը սկսվում է ժամը 17:00-ին, սակայն աշխատանքային օրն ավարտվում է ժամը 18:00-ին, քաղաքացին ինչպե՞ս մասնակցի՝ նա ասաց. «Ես չեմ ճանաչում որևէ գործատուի, որը չի թողնի, որ իր աշխատակիցները գնան եկեղեցի, եթե նրանք նման ցանկությունն ունեն: Դա աշխատանքային հարաբերություններով շատ հանգիստ կարգավորվող բան է»

Կարդացեք նաև

Оставьте комментарий