Քոչարյանի նպատակը Հայաստանի ապակայունացումն է

Եթե Ռոբերտ Քոչարյանը կարողանար Ազգային ժողովում վերցնել մեծամասնությունը, գործադիր իշխանությունում զբաղեցնել իր տեղը, ապա Հայաստանը այսօր կլիներ բոլորովին այլ տեղ եւ կշարժվեր այլ ուղղությամբ։

Սակայն դրված խնդիրը կարողացել է մասամբ լուծել , ընդամենը ունի ներկայացվածություն խորհրդարանում, բայց միեւնույն է մնում է հավատարիմ իր ընտրած քաղաքական ուղեծրին’ այն է Հայաստանում պահել ապակայունացումը։

Դրա համար Ռոբերտ Քոչարյանը դիմեց զանազան միջոցների’ շենքեր շրջափակեցին, ճանապարհներ փակեցին եւ այլն։ Մեր ժողովուրդը ամուր կանգնած է իր որոշման կողքին։ Անցյալին վերադարձ չի լինելու։ Նախկինների կատարած քայլերը այնքան խոսուն են եղել, մարդիկ այնքան խորը հիասթափություն են ապրել, որ նրանց անունը անգամ լսել չեն ուզում։

Ինչքան էլ փորձեն ապակայունացնել , միեւնույն է ժողովուրդը իր ընտրությունը արել է։ Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ են ազգի թալանը, կոռուպցիան, քաղաքական սպանությունները, հոկտեմբերի 27 ը, մարտի մեկը ..

Կարդացեք նաև

Оставьте комментарий