Միտքը ծուռ է եղել

Այսօր ArmLur.am-ը հայտնել է, որ գործարար Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՈՍ անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 009105 տեղեկանքն այն մասին, որ նա Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում՝ այդ կերպ օգտագործելով կեղծ փաստաթուղթ:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե Տիգրան Արզաքանցյանն ինչու է կեղծ փաստաթուղթ ներկայացրել: Միտքը ծուռ է եղել: Սա հաստատ որոշել էր հեղաշրջում անել, իշխանությունը զավթել:

Դե, կյանքը դա է ցույց տվել: Մենք ինչքան կեղծ տեղեկանք ներկայացրած մարդ գիտենք, հետո իշխանություն է զավթել ու երկրի համար փորձանք դարձել: Տիգրան Արզաքանցյանն էլ, երևի ոգևորված այդ օրինակից, որոշել է մի հատ էլ ինքը փորձի:  

Ասա՝ եքյա մարդ ես, մեծահարուստ, մի դիպլոմն ի՞նչ է, որ չես կարողացել գնել, բռնել՝ կեղծ փաստաթուղթ ես հանել: Գոնե գնայիր, մի հատ նման գործերում մասնագիտացած հերոսներից դրա ձևերը հարցնեիր, ոնց անել, ինչ անել: Քեզանից զավթիչ դուրս չի գա: 

Կարդացեք նաև

Оставьте комментарий