Չեմ hիշnւմ, որ Ռոբերտ Քոչարյանը պատերազմի 44 օրերին գեթ մեկ անգամ կոչ աներ դիմադրել թուրքական ագրեuիային. և ոչ միայն ինքը.

Չեմ hիշnւմ, որ Ռոբերտ Քոչարյանը մեկ տարի առաջ պատերազմի 44 օրերին գեթ մեկ անգամ կոչ աներ դիմադրել թուրքական ագրեuիային։

Եվ ոչ միայն ինքը. Մայր Աթոռից մինչեւ նախկին նախագահներ, քաղաքական ուժեր… Թուրքին դիմադրել պետք չէր, զnրքին կոչ ու ոգեշնչում պետք չէր, հասարակության ոգին ու համախմբվածությունը պետք չէր… Այն էլ հանուն այն Արցախի, որտեղից էր ինքը…

Կգտնվի՞ մեկ լրագրող, որն այդ օրը կուղղի հետևյալ հարցերը. դուք 1999-2001թ. Հայաստանի Հանրապետության անունից այո եք ասել Սյունիքով Ադրբեջան-Նախիջեան միջանցքի տարբեր մոդիֆիկացիաների։

Չեք կարծու՞մ, որ Ալիևն այսօր ձեր ծրագիրը Հայաստանի դեմ է օգտագործում: Կո՞ղմ եք, թե՞ դեմ: Եթե դեմ եք, ապա այդ թվերին ինչու՞ Հայաստանի անունից դա «ընդունելի» համարեցիք:

Ինչու՞ 1 տարի առաջ այս օրերին թուրքին համազգային դիմադրելու կոչ չարեցիք:

Ստյոպա Սաֆարյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий