Առուշ Առուշանյանի փաստաբանի երկակի ստանդարտները.

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  նոյեմբերի 5-ին դատարանը Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու հարցը չքննարկեց և Առուշանյանը մնաց կալանքի տակ։   Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ բավարարելով դատախազության ներկայացրած միջնորդությունը՝  Առուշանյանի կողմից 2020թ. դեկտեմբերի 30-ին դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցված գրավը՝ 2 մլն դրամի չափով, դատարանի որոշմամբ կփոխանցվի պետական բյուջե։ 

Նշենք, որ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ դատարանի որոշումը չի բխում օրենքից:

Առուշանյանի գործով ուշագրավ Է  վերջինիս փաստաբանի հայտարարությունները՝  կապված դատավորի հետ։ Քանի դեռ դատավորը Գնել Գասպարյանը  որոշումներ է կայացնում ի օգուտ Առուշանյանի, դատավորը լավն է և առաջնորդվում է օրենքով, իսկ երբ դատավորի որոշումները ի վնաս Առուշանյանի են, փաստաբան առիթը բաց չի թողնում քննադատելու դատավորին։

Օրինակ երեկ դատական նիստի ժամանակ փաստաբանը հայտարարեց, որ ըստ իրեն այս գործով կա քաղաքական ենթատեքստ,  իսկ կարճ ժամանակ անց Առուշանյանի փաստաբանը հայտնում է, որ դատավորի կողմից այս ընթացքում տեսել է ցուցաբերված պրոֆեսիոնալիզմ։

Թերևս այս ամենը վկայում է Առուշանյանի փաստաբանի երկակի ստանդարտների մասին, քանի դեռ դատավոր Գնել Գասպարյանի կայացրած որոշումները Առուշանյանի օգտին են, դատավորը պրոֆեսիոնալ է, հակառակ դեպքում դատավորը անաչառ չէ, դատարանի որոշումը չի բխում օրենքից:

Կարդացեք նաև

Оставьте комментарий