Այսուհետ չփորձվեք հայության անունից զառանցել ․․․ Փայլակ Ուռուսյան

Ծագումով ղարաբաղցի, ղարաբաղյան կլանի խոսափող սեմյոն բաղդասարովը գիշեր- ցերեկ քունը կորցրած, տառապում է այն մտքից, թե ինչպես ղարաբաղյան կլանը Հայաստանում զրկվեց իշխանությունից ու թե ինչպես իշխանությունն անցավ ժողովրդին ու ըստ իրեն՝ աշխարհի համայն հայությունն այսօր գտնվում է նվաստացած վիճակում։

Այս անհայրենիքը մոռացել է, որ ղարաբաղյան կլանը 20 տարի շարունակ հարստահարել ու հենց իրենք են նվաստացրել ողջ աշխարհի հայերին, բանակում ծառայող նրանց երեխաների հացը գողանալով իրենց համար դղյակներ կառուցել ու միլիարդներ դիզել, որից օգտվում էր նաև ռուսաստանյան անհայրենիք հայի տեսակը։

Այնպես որ ձայնդ կտրիր, վեր ընկիր տեղդ կամ եթե այդքան հայրենասեր ես, կոչով դիմիր Ռուսաստանում բնակվող ձեր ադրբեջանի հայերին ու միասին վերադարձեք Արցախ։ Այսօր, քան երբեք, Արցախի բնակչությունը պետք է շատանա, քանի որ ալիևն Արցախին տիրանալու նպատակով, այսօր զբաղված է, ի օգուտ ադրբեջանցիների, Արցախի բնակչության դեմոգրաֆիայի փոփոխությամբ։

Իսկ դուք ձեր թալանչու հոգեբանությամբ ուզում եք նորից Հայաստանը գրավել, որպեսզի այն վերջնականապես կործանեք ու ռադվեք Ռուսաստան։ Այսուհետ չփորձվեք հայության անունից զառանցել։

Հայաստանում այլևս մենք՝ ժողովուրդն է տերը մեր երկրի🇦🇲

Փայլակ Ուռուսյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий