ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, նոյեմբերի 9-ի հետ կապված … Մայիս Սաֆարյան

Մայիս Սաֆարյանը գրում է.

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, նոյեմբերի 9-ի հետ կապված, ցույց է տալիս այդ երկրի, Ալիևի և նրանց սպասարկող հայաստանյան ներքին հակահայ ռևանշիստների հակահայկական քաղաքականության
կատարյալ տապալումը։

Այսպես, եթե օրեր առաջ Պուտինը ասում էր, որ միայն Ռուսաստանը կարող է միջնորդ լինել երկու պետությունների հաշտեցմանը, այժմ պաշտոնապես հրաժարվում են դրանից՝ «ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցության մենաշորհի…»;

Չեմ հիշում դեպք, երբ պետական գերատեսչությունը պաշտոնապես պատասխանի «սոցցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տարածված տեղեկատվական լցոնումներին, որ «ռուսական խաղաղապահ ջանքերն ուղղված էին ԼՂ-ն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն, Հայաստանը«պրոտեկտորատի» վերածելուն։

Սա ուղղված է առաջին հերթին Ալիևին, ինչպես նաև նրան սպասարկող հայաստանյան քոչասերժական տեսակետներն արտահայտող ԶԼՄ կոչվող աղբին, իրենց քաղաքագետ ու վերլուծաբան համարող, թալանչիների թերմացքով սնվող պիցայակեր տականքին, որոնք չհամարձակվելով տալ Ռուսաստանի անունը, դրանում զրպարտում են Ն. Փաշինյանին, թե Նիկոլը Արցախը ծախում է, պետությունն էլ վերացնում։

Հաջորդ հարվածը Ալիևին և նրա հայաստանյան վասալներին, այսպես կոչված,«մեղրու միջանցքի» շահարկումն է։ Ալիևին կարելի է հասկանալ՝ նա իր երազանքն է արտահայտում, երկրի շահերի մասին է մտածում։ Բայց այ 5-րդ շարասյան գլխին բամփում է, սառը ջուր լցնում հայտարարության, թերևս առանցքային մասը՝ եռակողմ խմբի ( ՌԴ,ՀՀ,ԱՀ) բոլոր կողմերը համաձայնել են, որ ապաշրջափակվող կամ նոր ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»։

Այսքանից հետո, թե ինչ կհոխորտա Ալիևը մեզ հետաքրքիր չի, բայց հետաքրքիր կլինի, թե վաղվա հանրահավաքում «դիմադրության շարժում» կազմակերպողները ինչպես են դիմադրելու այս հայտարարությանը, առավել հետքրքիր կլինի, որ նրանցից մեկը համարձակություն ունենա և հորինի դարի սուտը՝իրենց «պայքարի և ճնշման, դիմադրության»շնորհիվ են Պուտինն ու Լավրովը դիմադրում… Նիկոլին, թույլ չտալով, որ Արցախը նվիրի Ադրբեջանին, ծախի Մեղրին, ՀՀ-ն դարձնի ռուսական պրոտեկտորատ։

Հ. Գ. Թե ինչը ստիպեց Ռուսաստանին այդպիսի բաց տեքստով հանդես գալ, թող մտածեն քաղաքագետներն ու վերլուծաբանները։ Բայց մեզ համար պարզ է երկու բան։ Ռուսաստանում հասկացել են, որ այս ռևանշիստների, 5-րդ շարասյան, իրենց կողմից օգտագործվող տականքին այլևս պետք չի հավատալ, թե իբր հայերը երազում են Ռուսաստանին միանալու մասին, այլ իրենց իսկ անհեռատես քաղաքականության շնորհիվ կարող են կորցնել ստրատեգիական գործընկերոջ, լավ բարեկամի։

Երկրորդը, դա մեր իշխանության ճիշտ քաղաքականության շնորհիվ է, որը չտրվեց երկրին, պետությանը, անկախությանը թշնամի տականքների սադրանքներին, ճնշմանը, որոնք իրենց կաշին ու թալանած պահելու համար, ստոր քայլերով՝ ձգտում էին իշխանության, թեկուզ հայրենիքի կորստյան գնով…

Հ.Գ. Հանրահավաքից առաջ տարածված այս հայտարարությունը, նաև պետք է սթափեցնի դրա կազմկերպիչներին, հատկապես նրանց առաջնորդին, որը չգիտի«ազատ թե՞ վասալ ապրել» հարցի պատասխանը։ Ու նաև հասկանան, ռուսը չի սիրում դավաճանների, հատկապես ազգին «ծախողներին»։ Նրանց օգտագործում է իր նպատակներին հասնելու համար, որից հետո ոչ թե իշխանության է բերում, այլ գնդակահարում ԿԳԲ-ի պադվալներում կամ փայտ կտրելու է ուղարկում սիբիրյան տափաստաներում…

Կարդացեք նաև

Оставьте комментарий