Քոչարյանը ասում է, որ Հայաստանի ամենից խաղաղ տարիները եղել է իր նախագահության շրջանը … Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ Հայաստանի Հանրապետության ամենից խաղաղ տարիները եղել է իր նախագահության ժամանակ: Ես կարծում եմ, որ նրա նախագահության օրոք իրագործվել է ՀՀ-ի համար մի քանի էական ենթակառուցածքային ծրագիր, թերությունների հետ զուգահեռ’ Սելիմի ճանապարհ, դեպի Մեղրի նոր ճանապարհ, Իրան-Հայաստան գազամուղ, կարևոր ճանապարհաշինություն Երեւանում:

Այդ ամեն ինչի մեջ բնականաբար մեծ է նպաստավոր արտաքին կոնյուկտուրայի դերը, բայց իհարկե իր դերն ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն, խաղաղության հարցում նրա դերը համարյա զրո է:

Ընդ որում, այդպիսին էր լինելու որեւիցէ ղեկավարի դեր մի շրջանում, երբ թե Ռուսաստանի Դաշնությունը, թե Ադրբեջանը ակնկալում էին քաղել նավթային դրախտի պտուղները և այդ շրջանում նրանք միմիայն շահագրգռված չէին այսպես կոչված «լավրովյան պլաներ» ծածանելով:

Համաշխարհային պատկերը էապես փոխվեց 2007-08թթ-ից: Այդ շրջանում ատդեն 2-րդ նախագահը զբաղված էր 3-րդին խանգարելով; Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանը ինքը իմ գնահատմամբ պատկերացնում էր այդ փոփոխությունը ու լուծումը տեսնում Վարդան Օսկանյանին նախագահ առաջադրելու տարբերակը, գուցե իրեն էլ տեսնելով 2007թվականի ԲՀԿ նոր մեծամասնության վարչապետ:

Բայց ՌԴ չընդունեց էդ տարբերակը, փաստացի ինչի համար էլ դեռ վարչապետ Սերժ Սարգսյանը 2008-ին շնորհակալություն էր ասում դեռ նախագահ Պուտինին:

Կարդացեք նաև

Оставьте комментарий