Բեմում կանգնած էր ամեն օր դատաստանին սպասող հանցագործը ․․․ Նարին Փայլակյան

Երեկվա հավաքը իհարկե էժանագին ներկայացում էր։ Եվ Քոչարյանը և իրեն շատ մոտ կանգնած մասսան փայլուն գիտակցում է, որ իրենց «գնացքը վաղուց գնացել է», և օրինական ճանապարհով իշխանության գալը բացառվում է։

Կարծում եմ անձամբ Քոչարյանը ցանկություն էլ չունի նորից իշխանության գալու, նրա քաղաքականություն մտնելու նպատակը իշխանության գլխին «իր մարդուն» դնելն էր, որ իրեն չկպնեն, որ կարողանա թալանը շարունակի և պատասխանատվությունից ազատվի։

Չստացվեց ,և չի էլ ստացվելու։ Ուրեմն ինչո՞ւ է այս ամենը լավ գիտակցելով դեռ շարունակում կեղծ օրակարգով, կեղծ պայքարը։ Հրահանգ է կատարում, թե՞ մի վերջին հույսով փորձում է խառնել ու վատություն անել։ Ո՞վ էր երեկ բեմում կանգնած։

Երբեմնի ամենակարող ,իրեն «Հայաստանի միակ տղամարդ» հռչակած նախագահ Քոչարյանը, թե՞ աչքերը դաժանությամբ լեցուն, անկարող խղճուկ մեկը։ Ես վախ տեսա, երեք տարի շարունակվող սարսափ։ Բեմում կանգնած էր ամեն օր դատաստանին սպասող հանցագործը։ Ոչ ամենակարող նախագահը կար, ոչ էլ` «երկրի միակ տղամարդը»։

Նարին Փայլակյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий