Իրենց նորից օգնության հասավ Ալիևը՝ կրակելով Շուշիի մոտ ջրագծի վրա աշխատող մերոնց վրա … Մայիս Սաֆարյան

Մայիս Սաֆարյանը գրում է.

Երկու օր մղձավանջի մեջ գտնվող ռևանշիստները, 5-րդ շարասյունը, հայ տականքը, այլևս չկարողանալով ոռնալ երկիրը հանձնելու, Արցախը ծախելու, այսպես կոչված,«մեղրիի միջանցք»-ի մասին շահարկումները, ու, որպեսզի իրենց հանրահավաքին մարդ գնա, իրենց հատուկ ոճով անցել են ջադու կանանց բամբասանքներին նմանվող հերյուրանքների։

Ասես՝ ամոթ չունեն, նայիվ է, որովհետև դրանք եթե ամոթ ունենային, վաղուց գետինը մտած կլինեին։ Ու մինչ բերանները ջուր առած ջուր են ծեծում, մտածելով թե ինչի մասին ոռնան հարթակից, իրենց նորից օգնության հասավ Ալիևը։

Դիմեց հերթական պրովոկացիային, սադրանքին՝ կրակելով Շուշիի մոտ ջրագծի վրա աշխատող մերոնց վրա, փակ է Ստեփանակերտի, նաև, Շուշիի ճանապարհը։ Ցավոք, մեկը սպանվել է, իսկ երեքն էլ վիրավոր են։

Ահա, ՀԱՅՐԵՆԻՔԻ զարգացման, հզորացման դեմ պայքարող ներքին թշնամու «դիմադրության»արդյունք։ Թող ցնծան ռևանշիստները՝ միտինգին վայնասուն բարձրացնելու թեմա եղավ, որը հայր Ալիևի լավագույն կադրին նվիրեց որդի Ալիևը։

Այլևս անկասկած է, որ սրանք իրար հետ համաձայնեցված են գործում։ Դու՝ ինձ, ես՝ քեզ սկզբունքով։

Կարդացեք նաև

Оставьте комментарий