Ձայնդ կտրիր և հանգիստ թող մեր տղաներին ․․․ Վիգեն Ծատրյանի կոշտ պատասխանը գերիներին վիրավորող Սոնա Աղեկյանին

Վիգեն Ծատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Դու պիտի գերի ընկնեիր, տեսնեինք թե ոնց ես թե կամավոր, և թե ստիպողաբար համբուրում ինչ պատահի, որ հաջորդ անգամ կեղտոտ բերանդ չբացես և չվիրավորես մեր հայ գերի տղաներին:

Դու գիտե՞ս թե ինչ կարգավիճակում են գտնվում մեր եղբայրները: Թե Ի՞նչ ընտրության առաջ են դնում նրանց մեր թշնամիները, ու ինչ առաջարկներ են անում:

Գուցե լավագույն տարբերակն է դրանց դրոշը համբուրելը, քան մնացած առաջարկները, հատկապես մերոնք տեղյակ են, նկարում և ցույց են տալիս: Դու պատկերացնո՞ւմ ես մեր հայրենակից տղերքը ինչպիսի ապրումներ են ունենում:

Այո, նսեմացնում են, բայց մենք հո տեղյակ ենք, որ ստիպված են գնում այդ քայլին: Ցավոտ է տեսնել նրանց ընկճված, վախեցած, կոտրված հայացքները, նրանց ոչ մի բան չասող աչքերը: Չհամարձակվես խոսալ, քննադատել նրանց վարքագիծը:

Նրանք մեր եղբայրներն են, նրանք հայրենասեր տղաներ են, ու նրանք մյուսների պես չեն թաքնվել, չեն փախել, այլ կամավոր են մեկնել պաշտպանելու մեր Հայրենիքը: Թշնամու պետությունում, թշնամիներով շրջապատված ի՞նչ դուխից ես խոսում, ու վերջապես վիրավորում ես նաև նրանց ծնողներին, որ տենց վախկոտ տղ՞ա են դաստիարակել:

Ձայնդ կտրիր և հանգիստ թող մեր տղաներին: նրանց ստիպում են ասելու Ղարաբաղը Ադրբեջան է, և մեռնելով են ասում: Ինչքա՞ն պետք է տխմար լինես որ չհասկանաս: Նրանք մեր եղբայրներն են և սպասում ենք նրանց վերադարձին:

Կարդացեք նաև

Оставьте комментарий