Քոչարյանը փորձում է Հայաստանը վերածել է Ռուսատանի պրոտեկտորատի.

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը բազմիցս իր խոսքում ընդգծել է, թե ինչ կարեւոր է իր համար Ռուսատանի հետ հարաբերությունների խորացումը։ Իր իշխանության տարիներին նա կարեւոր ռազմավարական օբյեկտներ հանձնել է ռուսական կողմին, դրանով հարցականի տակ դնելով մեր երկրի անվտանգությունը։

Իր հարցազրույցներից մեկում նա խոսել է այն մասին, որ ներկա վիճակում Հայաստանը Ռուսաստանի պրոտեկտորատի դերն ունի։ Բայց հարց է ծագում, ինչ ինտեգրման մասին է անընդհատ խոսում Քոչարյանը։ Եթե խոսքը գնում է խորը ինտեգրման մասին, որի վերաբերյալ որեւէ նախանշաններ չկան, ապա կարելի է կարծել, որ դա արվում է շոշափելու համար ռուսական տրամադրությունները։

Ցույց տալ, որ իդեալական կարող է ծառայել Ռուսաստանին, եւ դրանով ստանալ նրա կողմից աջակցություն ներքաղաքական հարցերի կարգավորման համար։ Ռուսական կողմն էլ իր հերթին հնչեցնում է, որ Հայաստանը պրոտեկտորատի վերածելու որեւէ ցանկություն չունեն։

Արդյոք դա ազգային մտածելակերպ է,երբ նախկին նախագահը,ով հավակնում ընդդիմադիր դաշտում լինել առաջատար եւ կրկին վերցնել իշխանությունը, փորձում է ամեն կերպ օր առաջ կործանել մեր երկրի ինքնիշխանությունը եւ անկախությունը։

Կարդացեք նաև

Оставьте комментарий