«Ընդիմադիր» պատկերը

Երևի զգում էիր վտանգը, որ գալու է այդ օրը, և հայրդ պատասխան պետք է տար իր արած կեղծիքների, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պետությանը ֆինանսական վնասներ հասցնելու համար:

Հիմա ո՞նց ես ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ…..Ինչպես հայրդ, այնպես էլ հազարավոր թալանչիներ չզսպեցին իրենց ախորժակը, մոլախոտի պես բազմացան ունենալով մեկ նշանաբան. — թալանել երկիրը… -կեղեքել սեփական ժողովրդին:

Հենց նման մարդիկ են վնասատուները, և այդ ցեցերն են մեր հայրենիքի թշնամիները, բայց արի ու տես ավելի բարձր են գոռում Հայրենիք.. Արցախ .. Հայաստան…. Ինքդ կեղծ ընդդիմադիր ես, շրջապատված կեղծ հայրենասերներով ու բոլորդ էլ սադրիչներ եք… Մի քիչ նամուս ունենաս կսսկվես ու ծպտուն չես հանի, քանի որ հայրդ ընդգրկված է թալանչիների շարքում:

Բայց չէ. բա պիտի դեռ վայելես թալանը ու պիտի քեզ պատեպատ տալով, քեզ պատառոտելով հանդես գաս թալանչիների օգտին: Ամեն անգամ խոսում եք պատերազմի պարտության հետևանքներից, բայց չեք խոսում պատճառներից…. Իսկ ինչո՞ւ չեք խոսում պատճառներից: Չ՞է որ պատճառներից են ծնվում հետևանքները… Բանակը թալանողներն էլ թերագնահատում են թե ամուր ու հզոր բանակ չունենք:

Գոնե լռեք… արդարացում չունեք…Կառչել եք իշխանությունից, կցկտուր հարցերով, հակաճառելով, հակազդելով, վիրավորելով, ձեր «ես»-ը առաջ քաշելով դուրս եք եկել ժողովրդի դեմ, էն ժողովրդի, ովքեր իրենց օրվա հացը մի կերպ վաստակելով ապրել են կողք կողքի փառահեղ ապրողների, ցոփ կյանք վարողների, հաբռգածների հետ: Մենք լավ հիշողություն ունենք և ձեր հեքիաթներին այլևս ու երբեք չենք հավատում։

Վիգեն Ծատրյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև

Оставьте комментарий