Քաղաքականապես սպառված ֆիգուրը

Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած հանրահավաքին տարբեր հաշվարկներով մասնակցել էր 3700 մարդ։ Քոչարյանը իր խոսքում ընդգծել է, որ իշխանությանը պետք է վռնդել կամ ընտրությունների արդյունքում, կամ բարիկադներով։

Հարկ չկա մեկնաբանել որեւէ խոսք, քանի որ փաստերը ավելի քան խոսուն են։ Խայտառակ պարտությունից հետո նորից երազել ընտրությունների մասին առնվազն ծիծաղելի է։ Եվ դա ասում է քաղաքականապես սպառված ֆիգուրը։

Նրա կողմից արվում է ամենի ինչ իրավիճակը լարելու համար’ սեփական պաշտպանությունը ապահովելու նպատակով։ Իր խոսքում երկրորդ նախագահը շեշտել է, թե պատերազմը հրահրվել է մեր իշխանության կողմից։

Իբր արվել է ամեն բան բանակցային գործընթացը խաթարելու համար։ Նման միտք արտահանել է նաեւ Ալիեւը։ Ադրբեջանի նախագահը միշտ հնչեցնում է, որ հայկական կողմն է հրահրել պատերազմը։

Տարօրինակ չէ մի թե, որ Ռոբերտ Քոչարյանը հնչեցնում է նույն մտքերը կամ առնվազն Ալիեւին հաճելի մտքեր։

Կարդացեք նաև

Оставьте комментарий