Այսօր մենք ենք որոշում` դառնալու ենք ապագայի պատմության դասագրքի մի ամոթալի էջ, թե միասնության փայլուն օրինակ սերունդների համար․

Էլ ի՞նչ եք ուզում անել ներքին թշնամիներ❗

Տիգրան Մեծին դավաճանել է իր որդին։ Պապ թագավորին թունավորել են հայ իշխաններն ու եկեղեցականները` Հռոմին հաճոյանալու համար։

Արշակունյաց վերջին թագավորին հայ նախարարներն են տվել պարսից շահին։ Անիի բանալիները հայոց կաթողիկոսն է հանձնել Բյուզանդիայի կայսրին։ Կարսը թողել են հայոց սպաները` առանց նույնիսկ կռվելու։ Մոնթեին հայերն են սպանել։

Այսօր մենք ենք որոշում` դառնալու ենք ապագայի պատմության դասագրքի մի ամոթալի էջ, թե միասնության փայլուն օրինակ սերունդների համար։ Վահրամն ու 17 ավազակները, քոչարյաններն ու ալիևները գիտեն` հային կարող են հաղթել միայն այն ժամանակ, երբ մենք իրար ներսից ուտենք։

Ես առաջ ասում էի` նախ հաղթելու ենք դրսի թուրքին, որ հետո էլ անցնենք ներսի թուրքի ջախջախմանը։ Վախենամ` ժամանակն է, որ այդ հերթականությունը փոխենք, ու ներսի օձի գլուխը կտրենք` քանի շուտ է։

Աննա Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև

Оставьте комментарий