Այ սուտի հայրենասեր, քովիդը ընկած էդ քո սիրած ժողովրդի մեջ, բերանդ չզոռե՞ց, որ մի 2 խոսք էլ էդ մասին խոսեիր … Տիգրան Սիմոնյան

Տիգրան Սիմոնյանը գրում է.

Քոչարյան Ռոբիկը հարայ-հրոցով միտինգ արեց։ Մեռավ կուրծքը ծեծելով, թե իր նման հայրենասեր մարդ չկա, գիշեր, ցերեկ մտածում է, թե ոնց անի, որ էս ժողովուրդը լավ ապրի, լավ ապագա ունենա։
,

Բա այ սուտի հայրենասեր, քովիդը ընկած էդ քո սիրած ժողովրդի մեջ, օրական տասնյակներով տանում է հանդերձյալ աշխարհ։ Բերանդ չզոռեց ՞, որ մի 2 խոսք էլ էդ մասին խոսեիր, ասեիր ժողովուրդ ջան, գնացեք պատվաստվեք։ Չասեցիր։

Գիտես չգիտենք ՞ ինչու, որովհետև ասածդ կհակասեր քո ընդհատակյա գործունեությանը, որովհետև քո մոլախոտերը առավոտից երեկո հակապատվաստումային քարոզով են զբաղված, որովհետև ըստ քեզ, ինչքան շատ մահանան, այնքան ժողովուրդը կատի իշխանություններին։

Ռոբ, ներսիդ թույնը լրիվ տեսանելի է, իսկ դա նշանակում է, որ դու ամբողջությամբ բացահայտված ես, դու դարձել ես անպետք, հնամաշ, փոշոտ ու կեղտոտ մի առարկա, որի վրա այլևս շարժե ուշադրություն դարձնել։

Դու ոչ միայն հայատյաց ես, այլ ընդհանրապես մարդատյաց ես։ Դու իշխանություն այլևս ու երբեք չես ունենալու։ Իսկ քո նմանի ու նմանակների երեսից, քովիդից այսօր գրանցվել է 62 մահ։ Բոլորը քո խղճին են։

Կարդացեք նաև

Оставьте комментарий