Ռոբերտ Քոչարյանը խոսում է իլհամ ալիևի ցանկությունների վերաբերյալ։ Մի՞թե չեք տեսնում հայի նկատմամբ վրեժով լցված նրա չարացած հայացքը … Արսեն Ավագյան

Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այն բանից հետո, երբ ՌԴ Արտաքին գործերի նախարարը պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ քոչարյանը դրսի ուժերին ծառայող ֆիգուր է, ու դրանից հետո արդեն լսում ես նրա կիսատ-պռատ` հայերենով մի ձև հասկանալի թոթովախոսությունը (լեզուն դեռ նոր բացվող), պարզ է դառնում որ նրա մտքերը և ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նման են իրար:

Նա խոսում է իլհամ ալիևի ցանկությունների Վերաբերյալ։ Գրեթե մանրամասն բացատրեց, թե ո՞նց է հնարավոր ԱՀ-ն սարքել ինքնավար մարզ ադրբեջանի կազմում։ Ի լուր աշխարհի հայտարարեց Արցախը ՀՀ-ին կապող միջանցքում ադրբեջանի կողմից հնարավոր անցակետի տեղադրման վերաբերյալ, երբ այն գոյություն չունի։

Մի՞թե չեք տեսնում հայի հանդեպ վրեժով լցված նրա չարացած հայացքը։ Նենց տպավորություն է, որ նա ցույց է տալիս Հայաստանի խոցելի ուղղությունները։

Շատ վտանգավոր եմ գնահատում նրա հանրային գործունեությունը ի վնաս մեր երկրի։ Նա ստանձնել է ալիևի փաստաբանի դերը։ Մի՞թե մեր հատուկ ծառայությունները չեն տեսնում էդ սպառնալիքները։

Կարդացեք նաև

Оставьте комментарий