Նոր շրջադարձ կորոնավիրուսի հարցում. կծիկը կամաց-կամաց քանդվում է․

Այսօր համացանցում արագորեն տարածվում է արտասահմանյան լրատվամիջոցներով տարածված այն սենսացիոն տեղեկությունը, որը վերաբերվում է կորոնավիրուսի տարածմանը։

Պարզվում է սկանդալային մանրամասներ են ի հայտ եկել․ Ստորև  առաջարկում ենք կարդալ, թե ինչ մանրամասներ են պարզվել։

Հարվարդի Բժշկական քոլեջի, Բոստոնի հանրային առողջապահության համալսարանի, Բոստոնի մանկական հիվանդանոցի մասնագետները, վերլուծելով չինական Ուհան քաղաքի խոշոր հիվանդանոցների ավտոկայանատեղիների արբանյակային լուսանկարները, արել են ուշագրավ եզրահանգում:

Ըստ նրանց, Ուհանում, որը համարվում է կորոնավիրուսի «էպիկենտրոն», վարակը հնարավոր է տարածվել է ոչ թե 2019-ի նոյեմբերի վերջին, այլ դեռեւս օգոստոսին: Այդ եզրակացության հիմք է եղել այն, որ արբանյակային լուսանկարները արձանագրել են օգոստոսից սկսած կայանատեղիներում տրանսպորտի քանակի կտրուկ աճ, որը առավելագույնին է հասել արդեն դեկտեմբերին:

Միեւնույն ժամանակ, ամերիկացի հետազոտողները արձանագրել են, որ չինական Baidu որոնողական համակարգում 2019 թվականի վերջին կտրուկ ավելացել են հազ, փորլուծություն բառերի որոնումները։ Բանն այն է, որ դրանք կորոնավիրուսի վարակվածության ախտանիշներից են:

Հայտնի է, որ կորոնավիրուսի այսպես ասած պաշտոնական «մեկնարկը» 2019-ի նոյեմբերի վերջին օրերն են, թեեւ Միացյալ Նահանգներն ու աշխարհի մի շարք այլ երկրներ այդ կապակցությամբ կասկած ունեն, որ ամեն ինչ եղել է շատ ավելի վաղուց, եւ Չինաստանը պարզապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության օգնությամբ թաքցրել է վարակը աշխարհից, այդպիսով նպաստելով դրա համաշխարհային տարածմանը:

Կարդացեք նաև

Оставьте комментарий