Ադրբեջանական կnղմը վնաuների մաuին է hայտնում․

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այսօր Շուշիի մերձակայքում Նորայր Միրզոյանի նետած նռնակի հետևանքով ադրբեջանցի 3 զինվորական է վիրավորվել, նրանցից մեկի անունն է սերժանտ Հաֆիզ Նասիբով, զոհերի մասին ադրբեջանական կողմը տեղեկություններ չի հաղորդում: Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարության մեջ նաև նշվում է, որ հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին,

Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պшյթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։

Կարդացեք նաև

Оставьте комментарий