Ահա, թե ինչու Գորիս-Կապան 21 կմ-անոց հատվածում մաքսակետեր տեղադրեցին … Փայլակ Ուռուսյանի վերլուծականը

Փայլակ Ուռուսյանը գրում է.

Թուրքիան այժմ գտնվում է ծանր տնտեսական ու քաղաքական ճգնաժամի մեջ։ Էրդողանն իր իշխանությունը և երկիրը փրկելու համար, տարածաշրջանում սկսել է նոր հակամարտությունների օջախներ փնտրել, որի հիմքւմ ընկած է իրականացնել իրենց վաղեմի մեծ թուրանի անիրական նախագիծը։

Թուրքիայի երազանքն է եղել թյուրքալեզու բոլոր ազգերին միավորել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որի ակտիվ կողմնակից է էրդողանը։ Հենց այդ պատճառով այս քոչվոր ցեղի նպատակն է Հայաստանով միջանցք ունենալ դեպի ադրբեջան։ Որի համար էլ Գորիս-Կապան 21 կմ-անոց հատվածում նրանք մաքսակետեր տեղադրեցին։

Փառք ու պատիվ մեր իշխանություններին, որ ոչ մի զիջումների չգնացին։ Ինձ թվում է քոչվոր ցեղերի հաջորդ քայլը Լաչինի միջանցքի հետ է կապված լինելու։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ դավաճան դաշնակների, ղարաբաղյան կլանի ու ներքին խուժանի սադրանքներին չտրվեք։ Եթե ալիևը գնաց այդ քայլին ապա խնդիր կունենա ռուսի հետ ու կարժանանա էլչիբեյի ճակատագրին, ով զառանցում էր, թե մի քանի շաբաթից Սևանում լողալու է։

Անհոգ եղեք Հայաստանով ադրբեջանը երբեք միջանցք չի ունենա, որովհետև մենք այդ հարցին կողմնակից ղարաբաղյան կլանին մերժել ենք և ուղարկել պատմության աղբանոց, իսկ վերջերս մենք պահանջել ենք, որ մեր իշխանությունները աղբամանի կափարիչները փակեն։

Առողջ եղեք։ Մենք ժողովուրդն է տերը մեր երկրի

Կարդացեք նաև

Оставьте комментарий