Երազելով նոր ընտրությունների մասին.

Ռոբերտ Քոչարյանը խայտառակ պարտությունից հետո կրկին ուզում է փորձել իր բախտը։ Պարտություն կրել կարծես նրան շատ հաճելի է դարձել։ Նրա Հայաստան դաշինքը հայտնվելով Ազգային ժողովում, կարծես լավ հարմարվեց, իրենց առաջ բերած թեզերից ոչ մեկի հակիրճ պատասխանները տալ չկարողացան։

Մտացածին եւ կեղծ լոզունգներով չկարողացան ժողովրդին խաբել։ Քոչարյանը բազմիցս է հայտարարել,որ իր թիմը հայտնվել է խորհրդարանում ոչ թե երկրին ծառայելու համար, իշխանությունը զավթելու։ Եթե իրապես հայրենասեր են, այս օրհասական օրերին պետք է միավորեն բոլոր կարող ուժերին, ոչ թե զբաղվել պառակտումներով։

Պետք չէ փորձել ժողովրդի ծով համբերությունը։ Իր կառավարման տարիներին երկրորդ նախագահը թալանեց, կեղեքեց ժողովրդին։ Նրա օրոք արմատավորվեցին արատավոր երևույթներ։ Մեկ անգամ էլ փորձ արեց զավթել իշխանությունը։

Ջախջախիչ պարտությունից հետո մինչ հիմա դեռ չի հանգստանում, սիրտը նոր արհավիրքներ է ուզում։ Իրական հայրենասերը այդպես չի վարվում։ Սեփական իշխանության համար պետք չէ երկիրը տանել նորանոր ցնցումների։ Ժողովուրդը միայն խաղաղություն է տենչում։

Կարդացեք նաև

Оставьте комментарий