Ռուս «խաղաղապահները» ձերբակալել են թշնամու դիրքի վրա նռնակ նետած քաղաքացուն․ Ինչ է կատարվել Շուշիի մոտ

Ֆեյսբուքի օգտատեր Մովսես Հարությունյանը տեսանյութ է տարածել եւ գրել, որ ռուս խաղաղապահները ձերբակալում են ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած Արցախի քաղաքացուն։

Արցախի ոստիկանության հաղորդագրության համաձայն, այսօր փակվել է Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը միջադեպի պատճառով։ Ստեփանակերտից տեղեկությունների համաձայն, նռնակ նետողը ադրբեջանցիների կողմից նոյեմբերի 8-ին սպանված հայ երիտասարդի եղբայրն է։ Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահների համար ջրատար անցկացնող հայ շինարարների վրա ադրբեջանցիները կրակ էին բացել, որի հետեւանքով սպանվել էր մեկ, վիրավորվել՝ երեք քաղաքացի։

Ռուս խաղաղապահները ձերբակալում են հային, բայց ոչ միայն չեն ձերբակալում նոյեմբերի 9-ից հետո սպանություններ ու այլ հանցագործություններ կատարած ադրբեջանցիներին, այլեւ հայկական կողմի ձեռքից խլում ու վերադարձնում են ձերբակալված ադրբեջանցիներին։ «Միջադեպերի հետաքննության» անվան տակ ապահովվում է Բաքվի անպատժելիությունն ու ահաբեկչությունը։

Ա՛յ բոմժեր, բա խի՞ թուրք մարդասպանին էդպես օպերատիվ չձերբակալեցիք։ Մոսկվան ու Բաքուն չեն մարսելու Շուշին, Հադրութը եւ մնացած ամեն ինչ։

Հ․Գ․Նռնակ նետած արցախցուն ռուս խաղաղապահները փոխանցել են հայկական կողմին։

Կարդացեք նաև

Оставьте комментарий