Մոսկվայի Վագանկովյան գերեզ մանատանը տեղադրվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը .

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանն երեկ՝ դերասանի մահվան տարելիցի օրը, տեղադրվել է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը:

Հուշարձանի հեղինակ Միքայել Սողոյանի խոսքով՝ հուշարձանի վրա աշխատանքներն իրականացվել են ամբողջ տարվա ընթացքում։

Դրան մասնակցել են նաև Ջիգարխանյանի ընկերները, ընտանիքի անդամները, ինչպես նաև թատրոնի ներկայացուցիչները։

«Արձանը գրանիտից է։ Արմեն Բորիսովիչը ներկայացված է արդեն պատկառելի տարիքում, կարծում եմ` հենց այդպես է նրան մեծամասնությանը հիշում։

Այս կերպարը Վլադիմիր Մայակովսկու թատրոնի բեմադրության մեջ Էդվարդ Ռադզինսկու «Զրույցներ Սոկրատեսի հետ» ներկայացման նրա շատ նշանակալի դերերից մեկն է»,- ասել է Սողոյանը։

Կարդացեք նաև

Оставьте комментарий