Պարոն խաղաղապահներ, իսկ ո՞վ է պատասխան տալու Նորայրի սպանված եղբոր համար․

Ռուզան Ասատրյանը գրում է.

Ողջ հայ ազգին վրիժառու եք դարձրել, մարդկային ոչնչություններ, նրան կալանավորելուց հերոսական հայ ժողովրդից հարցրեք՝ ճի՞շտ է արել Նորայը թե՝ ոչ, իսկ ինչ աներ Նորայրը, գնար եղբորն սպանողի ոտքե՞րն ընկներ։

Նորայրը հայրենիք է կորցրել, տուն ու տեղ է կորցրել, իր չքնաղ ծննդավայրը թուրքի ոտքի կոխան է դարձել, լեռներում ու անտառներում, մի տարի անց էլ անհետ կորած հերոսների մասունքներ են դեռ որոնում։ Բաքվի բերդերում նվաստացվում և կտտանքների են ենթարկվում հայ գերիները, իսկ Հայաստանը՝ տնքում է Եռաբլուրի ու երիտասարդ հաշմանդամների ներկայության ցավից…

Նորայրը երիցս ճիշտ է, ափսոսում եմ միայն առանց հաշվարկի գործելու համար, խաղաղություն պահողներն ինչու՞ չեն պահում, ում խաղաղությունն են հսկում… Գիտցեք՝ այդպես կվարվեին բոլոր զոհվածների ծնողները, բոլոր այսպիսի ծաղիկ կյանքի տեր տղաների ծնողները… բոլոր հայրենապաշտ հայերը, բացի 30 արծաթով ծախված դավաճաններից:

Նորայրի հոգեվիճակը նայեք, պարոն խաղաղապահներ, իսկ ո՞վ է պատասխան տալու Նորայրի սպանված եղբոր համար… Ձեռքներդ հեռու Հայերից ու Հայաստանից, գեհենի ծնունդներ… մեր համբերությունն արդեն սպառված է, ողջ հայ ազգը եթե ինչ ինչ հանգամանքներով լռում է, միևնույն է ներսում բոլորը ՆՈՐ — ԱՅՐԵՐ ԵՆ… ու նրանք եղել են, կան ու կլինեն…

Կարդացեք նաև

Оставьте комментарий