Պարտություն կրելը կարծես դուր է գալիս Քոչարյանին։ Նա դեռ շարունակում է նորանոր հրահրումներ․

2021թվականի Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ Քոչարյանը հայտարարում էր, որ քոքը մաշեցնելու է եւ կրելու է։ Եվ այո կրեց, բայց կրեց խայտառակ պարտություն։ Որոշները մտածում էին, որ Ազգային Ժողովում հայտնվելով, ընդդիմությունը կլինի կառուցողական եւ կծառայի Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն պատկերը այլ է։

Ամենօրյա ռեժիմով զբաղված են ներքաղաքական հրահրումներով։ Հետո էլ որոշեցին դուրս գալ փողոցային պայքարի։ Համավարակի այս ծանր օրերին, երբ օրական մի քանի տասնյակ մարդ է մահանում կորոնավիրուսի հետեւանքով, նոյեմբերի իննին կազմակերպեցին հանրահավաք ։

Չհաջողվեց անգամ Ազատության հրապարակը լցնել։ Սա լիովին բացառումը, որ հետագայում հետագա հանրահավաքները կարող են մարդաշատ լինել։ Այսպիսով լիովին խայտակառվեց Քոչարյանի չակերտավոր վստահ եւ անպարտելի կերպարը։ Անլուրջ են նրա բոլոր քայլերը եւ տանում են ուղիղ ինքնաոչնչացում։

Կարդացեք նաև

Оставьте комментарий